Հայերեն   English   Русский  

​Վթարային վայրէջք Թայվանում


  
դիտումներ: 126

Հոնկոնգի Cathay Dragon ավիաընկերության ինքնաթիռն ապրիլի 8-ին վթարային վայրէջք է կատարել Թայվանում՝ շարժիչում առաջացած ծխի պատճառով:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «ՌԻԱ նովոսի» գործակալությունը, հայտնել է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA):

317 ուղևորով օդանավը Թայվանի Գաոսյուն քաղաքից չվերթ էր կատարում Հոնկոնգ: Թռիչքից շատ չանցած ծուխ է հայտնաբերվել աջ շարժիչում: Վառելիքի նետում կատարելով՝ ինքնաթիռը կես ժամ անց բարեհաջող վերադարձել է օդանավակայան:

Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ բախումը թռչունների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: