Հայերեն   English   Русский  

Նապոլեոնի սիրային նամակները վաճառվել են աճուրդում


  
դիտումներ: 363

Drouot աճուրդի տունը թվիթերյան գրառման միջոցով հայտնել է, որ աճուրդում ավելի քան 500 հազար եվրոյով վաճառվել են Նապոլեոնի երեք սիրային նամակները: Դրանք ուղղված են եղել Նապոլեոնի կնոջը՝ Ջոզեֆինային: Գրում է Russian.rt.com-ը:

«Սերը հաղթում է», - նշվել է տարածված գրառման մեջ:

Նշվում է, որ Նապոլեոնի սիրային նամակները վաճառվել են 221 հազար, 169 հազար և 123,5 հազար եվրոյով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի անձնական նամակները, որոնցում նա բարձրաձայնել էր Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի «խելագարության», հրեա ժողովրդի միասնության և հարաբերականության տեսության մասին, վաճառվել է աճուրդում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: