Հայերեն   English   Русский  

​Երբ «արդարության առաջամարտիկը» կեղծիքների մեջ է թաթախված


Անանուն նամակ՝ ՛՛Գյումրին առանց տնակների՛՛ հիմնադրամի մասին


  
դիտումներ: 405

Այսօր՝ ս.թ. ապրիլի 4-ին, «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդի նախագահին և անդամներին տեղյակ է պահվել,

որ հիմնադրամի խորհրդի կողմից հեռացված տնօրեն, իրեն արդարության առաջամարտիկ հորջորջող Մհեր Խաչատրյանը, լինելով Գյումրու տնակների ապամոնտաժումը և տարածքի ազատումը հաստատող հանձնաժողովի անդամ, հիմնադրամի անունից ստորագրել է կեղծ փաստաթղթերի տակ, մասնավորապես.

ս.թ.մարտի 18-ին237/032 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման մասին ստորագրել է ակտը, որի տնակը կիսաքանդ է, իսկ տարածքը՝ չմաքրված: Կից ներկայացվում է այսօր՝ ապրիլի 4-ին կատարված լուսանկարը:

ս.թ. մարտի 25-ին ստորագրել է հետևյալ 159/109 տնակի ազատման ակտը՝ կից ներկայացնում ենք հանձնաժողովի որոշ անդամների կողմից ստորագրված ակտը և ամբողջական տնակի՝ այսօր՝ ապրիլի 4-ին կատարված լուսանկարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: