Հայերեն   English   Русский  

Թուրք դեսպանը պատասխանել է ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ ԱՄՆ-ի դիտարկմանը


  
դիտումներ: 224

Վաշինգտոնում Թուրքիայի դեպան Սերդար Քըլըչը պատասխանել է ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալադինոյի հայտարարությանը։

«Բողոքարկումներն ու վերահաշվարկները ժողովրդավարական ընտրությունների մի մասն են կազմում։ Կուսակցություններն իրավունք ունեն բողոքարկելու ընտրությունների արդյունքները։ Տասնյակ տարիներ շարունակ նման փորձ գոյություն ունի ոչ միայն Թուրքիայում, այլև ԱՄՆ-ում և այլ ժողովրդավարական երկրներում։ Հիշեք ԱՄՆ-ում 2016թ․ և 2018թ․ ընտրություններում քվեների վերահաշվարկը», - գրել է թուրք դեսպանը թվիթերյան իր միկրոբլոգում։

Նշենք, որ ավելի վաղ" ամենօրյա ճեպազրույցի ժամանակö Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեմային անդրադարձած Պալադինոն մասնավորապես ասել էր․ «Թուրքիայի ընտրությունների հետ կապված լուրերը տեսել ենք։ Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության հիմքն են և օրինական արդյունքների ընդունում էլ հիմնական պայմանն է»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: