Հայերեն   English   Русский  

Ֆինլանդիան չի բացառում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը


  
դիտումներ: 214

Ֆինլանդիայի ԱԳՆ անվտանգության քաղաքականության և հակաճգնաժամային կառավարման բաժնի տնօրեն Սարի Ռաուտիոն հայտարարել է, որ Ֆինլանդիան պահպանում է իր ռազմական չեզոքությունը, սակայն միաժամանակ չի բացառում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության դիմում չի ներկայացրել: Սակայն ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ է նշված Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության և 2016 թ. անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցում՝ ուշադիր հետեւելով անվտանգության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, Ֆինլանդիան դեռևս հնարավորություն ունի անդամակցել ՆԱՏՕ-ին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռաուտինոյի խոսքերը:

Ընդ որում՝ նա նշել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն է վարում:

«Այդ երկխոսությունը հնարավորություն է տալիս Ֆինլանդիային առաջ քաշել արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության ոլորտում իր սեփական նպատակները», - ասել է Ռաուտիոն:

Նրա խոսքերով՝ «երկխոսությունը վարում են բոլոր մակարդակներով` փորձագետների մակարդակից մինչև նախարարներ և պետությունների ղեկավարներ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: