Հայերեն   English   Русский  

Թուրքիային վրդովեցրել է ՏԻՄ ընտրությունների մասին ԱՄՆ-ի արձագանքը


  
դիտումներ: 149

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ հայտարարություն է արել, որը խիստ դժգոհություն է առաջացրել թուրքական իշխանական շրջանակներում։

Ինչպես հատնի է, թեև իշխող «Արդարություն և կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) այդ ընտրություններում հաղթել է, այնուամենայնիվ մայրաքաղաքում և խոշորագույն քաղաքներում պարտվել է ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺԴԿ-CHP)։

Պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալադինոն ընտրությունների կապակցությամբ ասել է.

«Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության կարևոր բաղադրիչն են, ինչպես նաև դրանց օրինական արդյունքների ընդունումը: Թուրքիայից ակնկալում ենք ոչ պակաս բան սրանից»։

Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Ոչ մի երկիր իրավասու չէ միջամտել մեկ այլ երկրում կայացած ընտրություններին և դրանով իրեն ներկայացնել որպես լեգիտիմության աղբյուր։ Հակադեմոկրատական մոտեցումները և սովորույթները ոչ մի կերպ չեն կարող ստվերել Թուրքիայի ժողովրդավարության հասունությունը»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Համի Աքսոյը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: