Հայերեն   English   Русский  

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ


Խոսքը նթերցողի


  
դիտումներ: 515

Նրանք մեծ երկրների զարհուրելի խառնարանից ապաստարան-վերածնունդ թաքստոցներ են: Փոքր երկրները Աստծո հույսն են, - ահա «Աստվածո՞ւմ կողքին է» հարցադրման մեհրաբյանական պատասխանը:

Սա մեկն է միայն այն բազում հարցադրումներից, որ ամբարել է գրող, լրագրող Լուսյա Մեհրաբյանի «Մամուլի համար չէ» էսսե-վիպակը /Երևան, «ՎանԱրյան», 2019թ./: Գուցե, իրոք, մամուլի համար չէ, բայց անկասկած մամուլի մասին է: Այն հեղինակի արձագանքն է ժամանակի սլացքին, ու գալիս է շարունակելու նրա 2005թ. լույս տեսած «Չգրված ակնարկներ» վիպակի անկեղծ և ուսանելի խոսակցությունը: Փրկության յուրատիպ դեղատոմսեր է առաջարկում հեղինակը, բարձրաձայն խոհելով մարդուն փրկելու մասին՝ փրկել մարդուն և նա բնությունը կփրկի նույն այդ մարդուց: Հեղինակը երանի է տալիս լեռներում ապրող մանուկներին, ուզում է մի հրաշքով մարդկանց գցել իրենց իսկական տեղը, ուզում է անցյալում թողնել որ բացած ծննդավայրի հիշողության էներգիան, տագնապում է պղնձի, մոլիբդենի և ոսկու կողքին տիրող թշվառության մասին: Մտքերի աշխարհում լրագրողը հաճախ ինքն իր հետ է, բայց ի վերջո նրան է վիճակված վավերացնել մեր ժամանակի եռուն օրերի անցուդարձը, բարձրաձայնել հանրային հնչեղության արժանի խնդիրները:

Լուսյա Մեհրաբյան

Լուսյա Մեհրաբյանի հերոսները երեխաներն են, տղամարդիկ են, կանայք: Նրա գրական օբյեկտիվում սիրո համար կռիվը չէ, փողի դերի հետ կապված իրարամերժ գնահատականներն են,այստեղ, նաև սպառողական հոգեբանության հաղթահարման ճանապարհը կա և երկրի տերը դառնալու համազգային պահանջը:

-Փոքր երկիրըցանկացածպահի գերհզորդառնալու գողունիպահվածուժունի, - համոզվել է հեղինակըու փորձում է այնհասցնելնաև ընթերցողին:

Անցյալում էլ, հիմա էլ հայ-թուրքական փոխհարաբերություններն են ներկայանումընթերցողին՝ «Ափսոս են չապրվողկյանքերը» վերջնախոսքով:

Սույն աշխատությունը հաջողված փորձ է ներկայացնելու մարդկային փոխհարաբերությունների փիլիսոփայությունը: Այն պատմությունից դասեր առնելու, ներկան լիարժեք իմաստավորելու և ապագան կանխորոշելու ուսանելի մտքերի և առաջարկությունների շղթա է ու հավակնում է դառնալ սեղանի գիրքազգի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր անձի համար:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: