Հայերեն   English   Русский  

​Վարչապետի հետ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հանդիպման արդյունքները


  
դիտումներ: 275

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների խումբը հանդիպման ժամանակ ներկայացրել է իրենց անհամաձայնությունը թատրոնի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշմանը:

«Այս պահին հանդիպումից գոհ ենք: Եկանք համաձայնության, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դրվեն փոխտնօրենի վրա: Երաշխավորվեց, որ որևէ մեկը չի գա դրսից մեզ տնօրեն: Մեր էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն նախարարության որոշման հիմնավորումները, մենք էլ գրավոր պետք է ներկայացնենք մեր հակափաստարկները: Խոսվեց այն մասին, որ եթե պարզվի, որ նախարարության որոշման վերաբերյալ կետերից թեկուզ մեկը կեղծ է, ապա դրա պատասխանատուն անմիջապես կազատվի աշխատանքից: Մի կարևոր հարց էլ ասեմ, քննարկվեց այն, որ եթե կան օրենքի թերացումներ, ապա պետք է քննարկումներ անցկացվեն և շտկվեն: Կարող ենք ասել, որ մեր խնդրին այս փուլում ականջալուր եղան: Ի դեպ, ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 4-ին, թեպետ ունի պայմանավորվածություն, ամեն դեպքում կփորձի գալ և դիտել «Կախարդական սրինգը»: Սիրով կսպասենք»,- ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Կառավարության շենքից դուրս եկած թատրոնի աշխատակիցները նշեցին, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկա չէր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: