Հայերեն   English   Русский  

«ԻՊ-ի հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրների՝ ներառյալ Հայաստանի տարածք». ՌԴ ՆԳՆ


  
դիտումներ: 379

Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք:

Ինչպես նշում է tert.am-ն, այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը:


Մարտի 29-ին նա ելույթ է ունեցել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի համալսարանում, որտեղ ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի բացումն է տեղի ունեցել:

Պաշտոնյայի խոսքով՝ ԻՊ անդամները մշակում են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական հարձակումների իրագործման հնարավորություններ ունեցող համաշխարհային ահաբեկչական ցանցի ստեղծման ծրագրեր:

«Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հռչակած խալիֆայության ռազմավարական պարտությունն ԻՊ-ին դրդում է շահերի շրջանակը տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի տարածք»,-հայտարարել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: