Հայերեն   English   Русский  

​Փնտրում են դանակահարության մեջ կասկածողին


  
դիտումներ: 288

Արթիկի բժշկական կենտրոն է դիմել քաղաքացի՝ աջ ոտքի վնասումով: Պարզվել է տուժողը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ 1961 թվականին ծնված Արամայիս Գրիգորյանն է:

Կեսօրին մոտ Մեծ Մանթաշ գյուղի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ դանակահարվել է Գրիգորյանը:

Գեղանիստի գյուղապետ Աղասի Ղազարյանը պատմում է, որ Արամայիսը հանգիստ բնավորությամբ մարդ է, ընտանիքի հայր է.

-Կենդանիներ կպահեն, հող կմշակեն, սեզոնը կբացվիր, արտագնա աշխատանքի կմեկներ: Հիմնականում փայտ բերողների հետ է աշխատում, բանվորություն է անում:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Ankakh.com-ի հետ զրույցում նշեց՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, արդեն կան կասկածվող անձ, միջոցառումներ են տարվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հարցին, արդյո՞ք կասկածյալը նույնպես տեղաբնակ է, դատախազը նշեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր,որ Շիրակում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ որոնվում են փայտի առևտրով զբաղվողները





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: