Հայերեն   English   Русский  

Քրդերն ակնկալում են, որ Ասադն իրենց ինքնավարություն կշնորհի


  
դիտումներ: 147

Եթե Սիրիայի կառավարական ռեժիմը քրդերին տա ինքնավարության կարգավիճակ, ապա դրա դիմաց «Սիրիայի դեմոկրատական ուժերը»

(SDG) հնարավոր է համաձայնվեն մտնել կառավարական բանակի կազմի մեջ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի քրդական ղեկավարության ներկայացուցիչ Ռեշադ Բենավը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ SDG Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ էր արել ճանաչել Սիրիայում քրդերի ինքնավարությունը։

Այդ հայտարարությունում մասնավորապես ասվել էր.

«Դամասկոսը պետք է համաձայնվի երկխոսության գնալ, ինչպես նաև ձեռնարկի քայլեր սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում տալու համար` ճանաչելով Սիրիայի հյուսիսարևելքում դեոմկրտական ճանապարհով ընտրված տեղական ինքնակառավարման մարմիններին»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: