Հայերեն   English   Русский  

​ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2018թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում


  
դիտումներ: 562

Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:

2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այսպիսով, ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 26 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:

2018թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են 2 մենագրություն, 1 գիտաժողովների ժողովածու, 271 հոդված, որոնցից 105-ը` արտերկրում, 45 թեզիս, որոնցից 3-ը` արտերկրում:

Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 12 միջազգային և հանրապետական գիտաժողով:

Տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Նանոբյուրեղային նյութերը և մոմենտային առաձգականության կիրառական մոդելները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ս.Հ. Սարգսյան
  • «Որոշ նոր ուղղություններ և սկզբունքներ անալիզի և երկրաչափության բնագավառում, զեկուցող` Ֆ.-մ. գ.դ. Գ.Ա. Բարսեղյան
  • «Մաթեմատիկական տոմագրաֆիա» (Математическая томография) , զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սերգև (ՌԴ)
  • «Գիտաչափության կիրառումը գիտական գործունեության գնահատման մեջ», զեկուցող`կ.գ.թ. Շ.Ա.Սարգսյան
  • «Մի ծայրով ամրակցված հեծանի դինամիկան և կայունությունը», զեկուցող` տեխ . գ.դ. Հ.Գ. Շեկյան
  • Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ

    Մաթեմատիկայի ինստիտուտ

  • Ստացվել է p-ադիկ լարերի դինամիկ տեսությունում հայտնի Վ.Ս. Վլադիմիրով-Յա.Ի. Վոլովիչի միջվակումային լուծումների գոյության թեորեմի ընդհանրացումը: Ապացուցվել է կառուցվող լուծման միակությունը սահմանափակ ֆունկցիաների դասում: Ստացված արդյունքներից որպես հետևանք ստացվել է Լ. Ժուկովսկայայի ռոլլինգային լուծումների վերաբերյալ թեորեմը: (ղեկ.` ֆ.մ.-գ.դ. Ն. Ենգիբարյան, ֆ.մ.գ.դ.Խ.Խաչատրյան ):
  • Մեխանիկայի ինստիտուտ

  • Մշակվել են գծային և ոչ գծային համակարգերի ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության ուսումնասիրության եղանակ՝ հիմնված Գրինի ֆունկցիայի վրա։ Օգտագործելով Գրինի ֆունկցիայի և էվրիստիկ եղանակները՝ հետազոտվել են անորոշություն պարունակող շերտավոր հեծանի ծռման տատանումների գրեթե ղեկավարելիությունը, էլեկտրական դաշտով մասնիկների՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, ոչ գծային հավասարումների՝ անվերջ ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, Բյուրգերի մածուցիկ հավասարման՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները (ղեկ.` թղթ.անդ. Ա.Ավետիսյան, ֆ.-մ.գ.թ. Ա. Խուրշուդյան):
  • Առանց լրացուցիչ ավանդական կապակցանյութերի (ցեմենտ, կիր, հեղուկ ապակի) օգտագործման ավտոկլավային մշակման միջոցով բետոնե և երկաթբետոնե թափոնների բեկոտվածքի հիման վրա մշակվել է կառավարելի մեխանիկական հատկություններով օժտված շինարարական նոր կոմպոզիտային նյութերի ստացման եղանակ: Մշակված նյութերի հիման վրա կարելի է պատրաստել շինարարական աղյուսներ, միջնորմային սալեր և բլոկներ (ղեկ. ՝ տեխն.գ.դ. Կ.Կարապետյան, ք.գ.թ. Ն. Գուրգենյան, Ա.Առաքելյան, տեխն.գ.դ. Ա.Ավանեսյան):
  • Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

  • Քանակական ատրիբուտներով ասոցիատիվ կանոնների պեղման մոդելում, որտեղ ենթադրվում է, որ ատրիբուտները մոնոտոն են, կառուցվել է ալգորիթմ, որը ներմուծելով «խորանարդային տրոհում» գաղափարը, խնդիրը հանգեցնում է բինար ատրիբուտների դեպքին: Չնայած խնդիրը մնում է հաշվատար, բայց այն ձեռք է բերում պարզ մոդելային նկարագիր, ինչը հնարավորություն է տալիս պեղել կանոններ ըստ խնդրի լրացուցիչ սահմանափակումների, ինչպես օրինակ` կանոնի ձախ մասի փոքր հզորությունը, հասանելիության տիպի սահմանափակումներ և այլն: Կիրառման տիրույթը չափազանց լայն է, ինչպես օրինակ, համակարգչային LOG ֆայլերի պեղում ցանցային ներխուժումների հայտնաբերման համար (ղեկ.՝ թղթ.անդ. Լ.Ասլանյան):
  • Առաջարկվել է պատկերների ճապաղվածության աստիճանի գնահատման չափանիշ, և ցույց է տրվել, որ այն հնարավոր է օգտագործել նաև պատկերների մի շարք այլ տեսակի աղավաղումների համար (ղեկ.` տ.գ.դ. Դ.Ասատրյան):
  • Ամպային հիմնական ենթակառուցվածքը զարգացվել է օգտագործելով OpenStack միջավայրը։ Հետազոտվել են պահեստավորման (Swift), ցանցային (Neutron) և վիրտուալ ղեկավարման (Nova) ծառայությունները։ Ներդրվել է Keystone ինքնության կառավարման ծառայությունը։ Գիտափորձերից և հաշվարկներից ստացված տվյալները պահեստավորելու համար մշակվել է ամպային պահեստ։
  • Ստեղծվել է տվյալների տեսանելիացման ինտերակտիվ հարթակ, որը ներկայացվում է որպես ինտեգրված միջավայր գիտական տվյալների վերլուծման, մշակման և տեսանելիացման համար (ղեկ.` տ.գ.թ. Հ.Ասցատրյան):
  • «ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՎԻԲՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ» ՓԲԸ

  • Խողովակաշար համակարգերում ճնշման պուլսացիաների և տատանումների ցածրացման և վերացման նպատակով մշակվել է աշխատանքային միջավայրի ճնշման և ծախսի բազմառեժիմ կայունացուցիչ(ղեկ.` տ.գ.թ. Գ. Ավետիսյան):
  • ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

    25.03.2019թ.





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: