Հայերեն   English   Русский  

Թուրքիայում թզբեհներ են բաժանում ՏԻՄ ընտրություններից առաջ


  
դիտումներ: 192

Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»

(ԺՀԿ-CHP) և՛ պահպանողական, և՛ լիբերալ ընտրազանգվածի քվեն ստանալու համար տարատեսակ նվերներ է բաժանում:

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Բուրսայի Նիլյուֆեր շրջանում CHP-ական համայնքապետի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնին, որին նաև մասնակցում են դեռահասներ, համայնքապետարանի էքսկավատորով ալկոհոլային խմիչքներ են բաժանվել:

Նշվում է, որ առաջիկա օրերին նույնպես ծրագրվում է նմանատիպ փառատոն, սակայն մտահոգություն կա, որ կրկին ալկոհոլային խմիչներ կբաժանվեն անչափահասներին:

CHP-ի կողմից առաջադրված թեկնածուները, որպեսզի կարողանան տարբեր շրջաններում հանրության պահպանողական շերտից քվե ստանալ, տղամարդկանց` թզբեհ, կանանց էլ գլխաշորեր են բաժանել:

Ժողովրդահանրապետական կուսակցություն

Հիշեցնենք, որ CHP-ն հիմնադրումից ի վեր եղել է ձախակողմյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որը հիմնված է Աթաթուրքի գաղափարախոսության վրա:

Թուրքիայի Հանրապետության և CHP-ի հիմնադիր Մուսաթաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանության օրոք` 1925թ. նոյեմբերի 25-ին ընդունվել է ֆեսի արգելման և դրա փոխարեն եվրոպական գլխարկ ու հագուստ կրելու մասին օրենքը: Ինչ վերաբերում է կանանց գլխաշորերին, օրենքով դա չի արգելվել, սակայն Մուստաֆա Քեմալն իր ընտանիքի օրինակով փորձել է հասնել կանանց ազատականացմանը՝ դա համարելով հասարակության զարգացման անհրաժեշտ պայման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: