Հայերեն   English   Русский  

Բունդեսթագի փոխնախագահը պահանջել է վտարել Գերմանիայից ԱՄՆ-ի դեսպանին


​Վոլֆգանգ Կուբիկկին համարում է, որ Ռիչարդ Գրենելլը «վարվում է ինչպես օկուպացրած իշխանությունների գերագույն հանձնակատար»


  
դիտումներ: 331

ԳԴՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելլ

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիկկին անողոք քննադատության է ենթարկել ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելլին և պահանջել է անհապաղ նրան պերսոնա նոն գրատա հայտարարել: Այդ մասին նա հայտնել է France-Presse գործակալությանը տված հարցազրույցում:

«Նա, ով լինելով ամերիկյան դիվանագետ, վարվում է ինչպես օկուպացնող իշխանությունների գերագույն հանձնակատար, պետք է հասկանա, որ մեր հանդուրժողականությունը սահմաններ ունի»,- ասել է քաղաքական գործիչը, որ նաև ընդդիմադիր Ազատ ժողովրդավարական կուսակցության փոխնախագահն է: Նրա խոսքով՝ չի կարելի հանդուրժել Գրենելլի՝ ինքնիշխան պետության քաղաքականությանը խառնվելու փորձերը:

2019 թ. հունվարի կեսին Գրենելլը գերմանական ֆիրմաներին նամակներ է ուղարկել, որոնցում նախազգուշացրել է նրանց նկատմամբ Վաշինգտոնի կողմից սահմանափակող միջոցների ձեռնարկման մասին «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությանն աջակցելու պատճառով: Դիվանագետն ընդգծել է, որ նրանց մասնակցությունը նախագծի իրականացմանը կարող է հանգեցնել պատժամիջոցների կիրառման:

Բացի այդ, նա քանիցս քննադատել է ԳԴՀ-ի իշխանություններին այն պատճառով, որ նրանք չեն պատրաստվում պաշտպանության համար ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: