Հայերեն   English   Русский  

​Սթոունհենջ՝ Բրիտանական կղզիների վաղեմի բնակիչների զանգվածային խնջույքների վայր


  
դիտումներ: 774

Հնագետները վկայություններ են հայտնաբերել առ այն, որ հազար տարի առաջ Սթոունհենջը եղել էլ զանգվածային խնջույքների վայր, ուր ժամանել են Բրիտանական կղզիների բոլոր կողմերից, այդ թվում և Շոտլանդիայի առանձին շրջաններից:

Այդ բացահայտմանը նպաստել են խոզի ոսկրերը, որոնք պեղվել են մերձակայքի ուշ նեոլիթի դարաշրջանի չորս բնակավայրերից: Խոզի միսը տոնական ճաշացանկի գլխավոր բաղադրիչն է եղել, ընդ որում հանդիսությունների մասնակիցներն իրենց հետ անասուններ են բերել, որոնք բուծել են իրենց մոտ և բտել խնջույքների համար:

Պեղված ոսկրերի իզոտոպային հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Շոտլանդիայում, Անգլիայի հյուսի-արևելքում և Արևմտյան Ուելսում, ինչպես նաև Բրիտանական կղզիների այլ շրջաններում բուծվող խոզերի:

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 131 կենդանիների պահպանված մնացորդներ, որոնց տարիքը կազմում է մոտ 4500 տարի (մ.թ.ա. 2800-2400 թթ.):

Դա ցույց է տալիս ոչ միայն այն, որ Սթոունհենջը եղել է զանգվածային ուխտագնացության վայր, այլև այն փաստը, որ մարդիկ, որոնք բնակվել են Բրիտանիայի տարբեր անկյուններում հազար տարի առաջ, մշտական կապ են ունեցել միմյանց հետ և պարբերաբար երկար ճանապարհ են կտրել:

«Այդ հավաքները կարելի է առաջին մշակութային միջոցառումները համարել, որոնք միավորել են կղզու բոլոր բնակիչներին,- ասում է հետազոտության առաջատար հեղինակը՝ Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Մագուիկը:- Մարդիկ Բրիտանիայի բոլոր անկյուններից ժամանել են Սթոունհենջ, որպեսզի ճաշակեն այն կերակուրները, որոնք հատուկ ընտրվել և բերվել են հեռվից»:

Պրոֆեսորի խոսքով՝ զանգվածային խնջույքների մոտակայքից խոզ բերելը խնդիր չի ղել, և այն փաստը, որ կենդանիներին հատուկ են բերել հեռու-հեռուներից՝ կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, ցույց է տալիս միջոցառման բացառիկ կարևոր նշանակությունը և այն նշանակալի ջանքերը, որ գործադրել են հանդիսությունների այցելուները:

Բացի այդ, ամենայն հավանականությամբ, ընդունված չի եղել դատարկ ձեռքով գալ խնջույքի, և չգրված կանոնները պահանջել են ժամանել հատկապես այն բարիքներով, որոնք ինքդ ես ստեղծել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: