Հայերեն   English   Русский  

Վենեսուելայում հայտարարել են էլեկտրաէներգիայի լիարժեք վերականգնման մասին


  
դիտումներ: 242

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է երկրում զանգվածային հոսանքազրկումներից հետո էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք վերականգնման մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Նա հայտարարել է, որ Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է «100% -ով», սակայն նաև խոստովանել է, որ երկրի որոշ տարածքներում նախկինի պես խնդիրներ են առաջացել տրանսֆորմատորների պայթյունների պատճառով:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` Վենեսուելայի 23 նահանգներից 21-ում էլեկտրաէներգիայի խափանումներ են տեղի ունենում, այդ թվում նաև մայրաքաղաք Կարակասում: Մարտի 8-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակի վերականգնվել էր, սակայն հետագայում հայտնի էր դարձել բլեքաութի երկրորդ ալիքի սկզբի մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել աղոթել երկրում լույսի վերականգնման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: