Հայերեն   English   Русский  

​Գլուլենականը Աթենքում հաջողացրել է ԱՄՆ դեսպանատուն մտնել


  
դիտումներ: 188

Թուրքիայի քաղաքացին Աթենքում ներխուժել է ԱՄՆ դեսպանատան տարածք: Դեսպանատան աշխատողներին նա դեիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, սակայն արգելանքի տակ է վերցվել դիվանագիտական ներկայացուցչության կողմից:

Հայտնի է դարձել, որ նա, օգտվելով հարմար պահից, երբ իրեն պահակները չեն տեսել, երկաթե դարպասի վրայով ցատկել է ներս և փորձել է մոտենալ դեսպանության շենքին:

Ըստ հունական ԶԼՄ-ների՝ նա իբրև թե կապ ունի Թուրքիայում արգելված «ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ:

ՏԱՍՍ գործակալությունը պարզել է, որ zougla.gr պորտալը կապվել է ԱՄՆ դեսպանության հետ, որը հաստատել է միջադեպը, սակայն որևէ մեկնաբանություն տալուց ձեռնպահ է մնացել: Բացի այդ, Հունաստանի ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ սա 20 օրվա ընթացքում արդեն երկրորդ ներխուժումն է ԱՄՆ դեսպանատուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: