Հայերեն   English   Русский  

​Նիդեռլանդների ԱԳՆ-ում արգելել են պարել


Սահմանափակումը վերաբերում է սրճարանին, պատճառը հաստատության չափից ավելի թույլ հատակն է


  
դիտումներ: 242

Անշարժ գույքի կառավարական գործակալությունն արգելել է երկույթներ անցկացնել Նիդեռլանդների ԱԳՆ-ի սրճարանում: Պատճառը հաստատության չափից ավելի թույլ հատակն է: Ինչպես հաղորդում է Նիդեռլանդների ռադիոհեռուստատեսության կորպորացիան, փաստաթուղթը, որ տարածել են հաստատությունում, նախատեսում է նաև մի շարք ուրիշ սահմանափակումներ:

Օրինակ՝ այն սենյակներում, որտեղ տպվում և պատճենվում են փաստաթղթեր, չի կարելի շատ մեծ քանակությամբ թղթեր պահել: Խորհրդակցությունների դահլիճներում արգելվում է սեղանների շուրջը մի շարքից ավելի աթոռներ շարել, ինչպես նաև ծանր պահարաններ տեղադրել:

Շենքերի զանգվածային ստուգումներ կատարելու որոշումը, այդ թվում և կառավարության կառույցների կողմից օգտագործվող շենքերում, ընդունվել է 2017 թ. Էյնդհովենի օդանավակայանում կառուցվող կայանատեղիի մասնակի փլուզումից հետո: Միջադեպի պատճառը շոգի հետևանքով ծածկող սալերում առաջացած ճեղքերն են եղել: Նման սալեր են օգտագործվել նաև նախարարության շենքը կառուցելիս:

Սակայն մի տարի անց բացված շենքում այդ խնդիրը միակը չէ: Աշխատողները բողոքում են ցրտից, անձրևից հետո մուտքի մոտ գոյացող մեծ լճակներից և մռայլ միջավայրից:

Մինչ այս հատուկ հանձնաժողովը մշակել էր 42 հանձնարարական առկա թերությունների հիման վրա: Բացի այդ, արտգործնախարարության և թագավորության գործերով պետքարտուղար Ռայմոնդ Կնոպսը ստիպված է եղել խորհրդարանի առջև բացատրություն տալ, երբ երկու պետական ծառայողներ վնասվածք են ստացել աստիճաններով իջնելիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: