Հայերեն   English   Русский  

Դատախազությունը ընթացք է տվել Ղուշչյանի հայտարարությանը, որ Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է


  
դիտումներ: 926

Հաղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն

ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Hraparak.am-ի հետ զրույցում Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ «Լուսաստղ » օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: