Հայերեն   English   Русский  

​Բեռլինում մոտ 10 հազար մարդ է մասնակցել ուսուցիչների գործադուլին


  
դիտումներ: 431

Մոտ 10 հազար մարդ է մասնակցել այսօր այն գործադուլին, որը կազմակերպել էին արհմիությունները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը, գործադուլավորները պահանջում են մանկավարժների և դաստիարակների աշխատավարձի բարձրացում 6 տոկոսով:

Այն մասին, որ ուսումնական և դաստիարակչական հաստատությունները փակ են երեքշաբթի և մասամբ՝ չորեքշաբթի, ծնողներին զգուշացրել են նախապես, հայտարարություններն առկա են նաև ճյուղային կայքերում: Գործադուլը նախորդեց Գերմանիայի պետծառայողների միավորման (DBB) և երկրամասերի կառավարությունների բանակցությունների երրորդ փուլին: Այդ փուլը մեկնարկելու է փետրվարի 28-ին:

«Ընդհանուր հաշվով բողոքի ցույցին մասնակցել է մոտ 10 հազար մարդ: Հասարակական կագուկանոնի խախտումներ չեն արձանագրվել»,- հայտարարել է ոստիկանությունը:

Բեռլինում ցուցարարները երթ են կազմակերպել Նորդբանհոֆ կայարանից մինչև քաղաքի կենտրոնը, նրանք տանում էին «Ուսուցիչներին արժանի աշխատավարձ», «Արժանի աշխատավարձ բոլոր քաղաքացիներին», «Ուսուցիչները դպրոցներում ավելի քիչ են ստանում, քան դայակը» և այլ պաստառներ: Բեբելսպլաց հրապարակում տղի է ունեցել հանրահավաք, հավաքվածները վանկարկել են՝ գործադուլ:

Այսօր բողոքի ցույցեր էին կազմակերպել ver.di արհմիությունը և DBB-ն նաև գերմանական ուրիշ քաղաքներում, մասնավորապես՝ Մայնցում, Սարբրյուկենեում, Հեյդելբերգում, Ֆրանկֆուրտում և Դյուսելդորֆում: Մեծ հանրահավաքը տեղի է ունենալու Մյունխենում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: