Հայերեն   English   Русский  

Հորդորակ հայերեն համարժեքների մասին


  
դիտումներ: 3691

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր:

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

խոսելիս և գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

1.ալտերնատիվ - 1. այլընտրանքային, 2. այլընտրանք

2.անեսթեզիա – անզգայություն, անզգայացում

3.ասիստենտ – ընթերակա, օգնական

4.ասոցիացիա – ընկերակցություն, ընկերություն, միություն

5.ասպեկտ – հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն

6.բանդա – հանցախումբ, ավազակախումբ

7.բուտիկ – կրպակ

8.գարնիր – խավարտ

9.գլադիոլուս – թրաշուշան

10.դեկլարացիա - հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն

11.դեպորտացիա - արտաքսում, վտարում

12.դեսերտ – աղանդեր

13.դետալ - 1. մանրակ, մաս, 2. մանրամասնություն, մանրամաս

14.դիլեմա – երկընտրանք

15.իմպլեմենտացիա – կիրարկում

16.ինովացիա – նորարարություն, նորամուծություն

17.լանցետ – նշտար

18.կալա – փողաշուշան

19.կատաստրոֆիկ - աղետալի

20.կաֆել – հախճասալ, սալիկ

21.կուլմինացիա - բարձրակետ, գագաթնակետ

22.մանժետ – թեզանիք

23.մանիակ – մոլագար

24.մարիոնետ - խաղատիկնիկ, խամաճիկ

25.մեսիջ – 1. հաղորդագրություն, 2. ուղերձ

26.շտամպ - դրոշմ, դրոշմակնիք

27.պատենտ – արտոնագիր

28.պեդալ – ոտնակ

29.պոտենցիալ - ներուժ, կարողություն

30.պրեպարատ – պատրաստուկ

31.պրոդուկտ – արդյունք, արտադրանք

32.պրոդուկտիվ – արդյունավետ

33.ռադիկալ - արմատական

34.ռացիոնալ - բանական, տրամաբանական

35.ռուբին – սուտակ

36.վակցինա – պատվաստանյութ

37.տելեպատիա – հեռազգայություն, հեռազգացություն

38.տենդենց – միտում

39.տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն

40.ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ






Մեկնաբանություններ - 1

Ռուզաննա     27.02.2019 Իսկ, որպես հոգեբանական տերմին, ասոցիացիան ինչպե՞ս կլինի...
Միգուցե` փոխկապակցվածությու՞ն...
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: