Հայերեն   English   Русский  

​Թրամփն առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածությունը


  
դիտումներ: 389

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Կանադայում ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆտին: Այդ մասին երեկ՝ փետրվարի 22-ին նա գրել է իր թվիթերում:

Նախագահի խոսքով՝ Քելլին դեսպանի պաշտոնում հսկայական գործ է արել Կանադայում: Երկրի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Քրաֆտի ղեկավարությամբ ԱՄՆ-ն կներկայացվի ամենաբարձր մակարդակով:

Հունվարի 1-ից ԱՄՆ-ի շահերը ՄԱԿ-ում ժամանակավոր ներկայացնում է Ջոնաթան Կոենը: Նա փոխարինում էր այդ պաշտոնում Նիկկի Հեյլիին, որը հոկտեմբերի 9-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ չբացատրելով դրա պատճառը: Փետրվարի 17-ին ամերիկյան ԶԼՄ-ները գրեցին, որ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերտի թեկնածությունը հանելու պատճառը, որին առաջարկել էին զբաղեցնել մշտական ներկայացուցչի պաշտոնը, նրա երեխաների դայակն է եղել: Այդ կինը, լինելով Ճամայկայի քաղաքացի, ԱՄՆ-ում անօրինական է գտնվել՝ առանց աշխատանքային վիզայի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: