Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը հայտարարել է իր զավակների պայուսակներում միջուկային զենք չտեսնելու ցանկության մասին


  
դիտումներ: 223

«Ренхап» լրատվական գործակալության փոխանցմամբ` թերակղզու հարցերով ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնի նախկին տնօրեն Էնդրյու Քիմը պատմել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել հանուն իր զավակների հրաժարվել միջուկային զենքից։ Գրում է Gazeta.ru-ն։

Քիմի խոսքերով` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կիմ Չեն Ընից հետաքրքրվել է, թե արդյոք նա իսկապես պատրաստ է թերակղզու միջուկային զինաթափմանը։ Ի պատասխան ԿԺԴՀ–ի առաջնորդը հիշեցրել է, որ ամուսին և հայր է:

«... Չեմ ուզում, որպեսզի իմ երեխաները իրենց պայուսակի մեջ միջուկային զենք ունենան, որպեսզի ապրեն իրենց կյանքը», - ասել է Կիմ Չեն Ընը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: