Հայերեն   English   Русский  

Ֆեյսբուքի ղեկավարների գաղտնի նամակագրությունը համացանցում է հայտնվել


  
դիտումներ: 346

The Guardian պարբերականի փոխանցմամբ` ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավարների էլեկտրոնային փոստով գաղտնի նամակագրությունը համացանցում է հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի խմբագրությունը ընդգծել է, որ խոսքը մասնավորապես նաև սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին է:

Ինչպես նշվել է, ուրբաթ օրը` փետրվարի 22-ին, GitHub ռեսուրսում տեղադրվել են Ֆեյսբուքի և Six4Three- ի միջև դատական գործի շուրջ 60 էջ նյութեր: Դրանց թվում եղել են ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակները, որոնցում նրանք քննարկել են նաև սոցիալական ցանցի աշխատանքի խափանումները:

Ընդգծվում է, որ այս պահին թերթը չի կարող ինքնուրույն հաստատել այդ փաստաթղթերի իսկությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: