Հայերեն   English   Русский  

«Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթ. Մարուքյան


  
դիտումներ: 510

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որը կարելի է անել պառլամենտական մակարդակում:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Փաթեթը պատրաստվել է դեռևս Ելք դաշինքի ժամանակ, իմ կողմից, բայց ժամանակչկար, չկենտրոնացանք դրա վրա: Հետո հեղափոխություն եղավ», - նշեց նա:

Մարուքյանը նշեց, որ խոսքը գնում է խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին:

«Խմբակցությունը լինելով սահմանադրական մարմին, կարող է առաջադրել վարչապետի թեկնածու: Երկրի թիվ մեկ պաշտոնյային կարող է առաջադրել խմբակցությունը: Բայց այն չի կարող առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու: Պետք է գնա, ընկնի, ստորագրություններ հավաքի: բացի դա, խմբակցությունը չի կարող առաջարկել Քննիչ հանձնաժողով ստեղծել»:

Մարուքյանի խոսքով՝ մանրամասներն ավելի լայնորեն կքննարկվեն շրջանառության մեջ դրվելուց հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: