Հայերեն   English   Русский  

Ուրցաձորում հաղթել է իշխանության պահանջով հրաժարական տված համայնքապետը


  
դիտումներ: 281

Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:

ԿԸՀ-ից ստացված նախնական արդյունքներով, Անդրեասյանը հավաքել է 911 ձայն, իսկ երկրորդ տեղը գրաված, համայնքի ղեկավարի պաշտոնկատար Գևորգ Ավետիսյանը ստացել է 744 ձայն:

Երրորդ տեղում Սամվել Սիմոնյանն ՝ 386 ձայնով, 108 ձայն էլ հավաքել է Անդրայիկ Կարապետյանը:

Նշենք, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու: Իշխող «Իմ քայլը» դաշինքն աջակցում էր Գևորգ Ավետիսյանին:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ տեւական բողոքի ցույցերից հետո հոկտեմբերի 10-ին Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել: Անդրեասյանին հրաժարական տալու կոչ էր արել նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նաեւ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանն էր այցելել գյուղ այդ առիթով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: