Հայերեն   English   Русский  

​Բեռլինի փառատոնում հայտնի դարձավ լավագույն ֆիլմը


  
դիտումներ: 504

Բեռլինի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը», ստացավ ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմը: Այդ մասին հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ժյուրիի ղեկավար Ժյուլիետ Բինոշը:

Կինոնկարը պատմում է երիտասարդ իսրայելցու մասին, որը ջանում է անջատվել հայրենիքից և իսկական ֆրանսիացի դառնալ: Մինչ այս ֆիլմը գնահատել էր Կինոքննադատների միջազգային ասոցիացիան՝ ՖԻՊՐԵՍՍԻ-ն:

Ռեժիսորը կինոնկարը նվիրել է իր մորը, որը մահացել է նկարահանումների ժամանակ:

«Ինձ համար սա շատ մեծ բան է: Ես չէի կարող այսպիսի պարգև սպասել»,- խոստովանել է ռեժիսորը:

Բեռլինի կինոփառատոնն անցկացվում էր Գերմանիայի մայրաքաղաքում փետրվարի 7-ից: Մրցույթին մասնակցում էր 16 կինոնկար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: