Հայերեն   English   Русский  

​ՀՀՇ -Ի ՊՂՏՈՐ ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԴԱՐՁԸ.Անի Կարապետյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 1480

Նորընտիր Ազգային Ժողովում հայտնվել են մարդիկ, ովքեր ունեն շատ մութ անցյալ և փաստացի հանդիսանում են ՀՀՇ-ի պղտոր կադր:

Այդպիսի մի կադր է Անդրանիկ Քոչարյանը, ով վայելում է թավշյա իշխանության համակրանքը և հունվարի 18-ին ընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մոռացողներին հիշեցնեմ, որ 1993 թվականին Անդրանիկ Քոչարյանը նշանակվեց կառավարության լիազոր ներկայացուցիչ Շիրակի գոտում: Եվ այդ պահից սկսած մոտ երեք տարի գյումրեցիները հայտնվեցին ոչ ավել, ոչ պակաս՝ օկուպացման մեջ: Քաղաքում սկսեց իշխել զինված մաուզերիստների մի խումբ, որը ահ ու սարսափի մեջ էր պահում տեղի բնակչությանը: Խմբի պարագլուխն էր Անդրանիկ Քոչարյանի մտերիմ Անդրանիկ Արշակյանը, անդամներն էին՝ Կոբալ Անդոն, Մռդոն, Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը:
Հարց է առաջանում ՝ ի՞նչ նպատակով էր ստեղծվել այդ խումբը: Իսկ նպատակը շատ պարզ էր՝ ՀՀՇ-ի մեծ թալանը
սկսելուց առաջ այդ բանդիտները ապահովում էր վախի մթնոլորտ, որ որեւէ մեկը հանկարծ չբողոքեր, չընդվզեր կատարվող անարդարությունների դեմ:

Բանդան, ինչպես վկայում են ականատեսները, դուրս էր գալիս գիշերային ժամերին և սկսում ուսումնասիրել կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը: Ամենասև գործը, փաստորեն, վստահված էր նրանց:
Ինչպե՞ս կարելի է մոռանալ այդ ամենը, և դեռ մի բան էլ այդպիսի բանդիտների նորից բերել իշխանության: Դա, թերևս, միայն Նիկոլը կարող էր անել՝ երկիրը քանդելու նպատակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: