Հայերեն   English   Русский  

Տիգրանակերտի պեղումներին հատկացվող գումարն ավելացել է 8 միլիոն դրամով


  
դիտումներ: 176

2019 թվականին Տիգրանակերտի պեղումներին հատկացվող գումարն ավելացել է 8 միլիոն դրամով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և ավելացրել, որ պեղումները կիրականացվեն հնավայրի տարբեր հատվածներում, որոնք կորոշվեն հնագիտական արշավախմբի ղեկավարի կողմից:

Անդրադառնալով Քարին տակի քարանձավում կատարվող աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ անցած տարի այնտեղ հայտնաբերվել են հետաքրքիր նյութեր. այս տարի հովանավորչական միջոցներով աշխատանքները կշարունակվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: