Թրամփը պարսկերենով քննադատել է Իրանին
դիտումներ: 80
«40 տարվա կոռուպցիա: 40 տարվա ճնշումներ: 40 տարվա տեռոր: Իրանական ռեժիմը ստեղծել է միայն «40 տարվա ձախողում»: Այսքան երկար տառապած իրանցի ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի», - գրել է Թրամփը:
Նա նույն գրառումը նաև անգլերենով է կատարել:
Պարսկերենը (ֆարսի) Իրանի պաշտոնական լեզուն է:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմեյնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին «առաջնակարգ հիմարներ» էր անվանել: