Հայերեն   English   Русский  

Սիրիայում միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով 16 զոհ կա


  
դիտումներ: 139

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածները սիրիական Բագուզ գյուղում 16 խաղաղ բնակչի մահվան են հանգեցրել: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ զոհերի թվում յոթ երեխաներ կան:

«Դեյր Էզ-Զոր հարավարևելյան նահանգում գտնվող Բագուզ գյուղի ուղղությամբ իրականացված զանգվածային օդային հարվածների հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ, որոնցից յոթը երեխաներ են», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին կոալիցիոն ուժերի իրականացրած օդային հարվածների հետևանքով Բագուզ գյուղում չորս քաղաքացիների մահվան մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: