Հայերեն   English   Русский  

Տիմոշենկոն հայտարարել է Ղրիմը և Դոնբասը Ուկրաինայի կազմ վերադարձնելու մտադրության մասին


  
դիտումներ: 210

Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում, ապա կաշխատի վերադարձնել «օկուպացված» Ղրիմը և Դոնբասը: Տիմոշենկոյի խոսքերը հրապարակվել են նրա իսկ ղեկավարած կուսակցության պաշտոնական կայքում: Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք պետք է ոչ միայն վերադարձնենք Ղրիմի և Դոնբասի օկուպացված տարածքները», - ասել է Տիմոշենկոն:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է նաև որպես «օկուպանտ պետություն» պատասխանատվության ենթարկվի: Նրա խոսքերով` ՌԴ-ն պետք է փոխհատուցի Ուկրաինային այն «կորուստների» համար, որի պատճառով երկիրը տուժել է Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո:

Ավելի վաղ Տիմոշենկոն դեմ էր հանդես եկել Դոնբասում ինքնավար տարածաշրջանի ստեղծմանը:

2014 թ. մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը` դաշնային նշանակության քաղաք: Իսկ Ուկրաինան չի ճանաչում անցկացված հանրաքվեի արդյունքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: