Հայերեն   English   Русский  

​Հունգարիայում բազմազավակ մայրերին կազատեն հարկերից


Այդպես իշխանությունները հույս ունեն մեծացնել ծնելիությունը երկրում


  
դիտումներ: 238

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ազգաբնակչությանն ուղղված իր ուղերձով հայտարարել է չորս և ավելի երեխաների մայրերին եկամտահարկից ազատելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է ԲիԲիՍի-ն:

Օրբանի խոսքով՝ այդ կերպ իշխանությունները ցանկանում են մեծացնել ծնելիությունը: Նա նշել է, որ Արևմուտքի երկրներն այդ հարցում հույսները դնում են միգրացիայի վրա, սակայն Հունգարիային ոչ թե թվեր են պետք, այլ հունգարացի երեխաներ: Այդ իսկ պատճառով Հունգարիայի վարչապետն առաջարկել է ազատել եկամտահարկից այն կանանց, որոնք չորս և ավելի երեխա ունեն:

Բացի այդ, Հունգարիայի իշխանություններն առաջարկում են միջոցների մի ամբողջ համալիր, որը պետք է նպաստի երկրում բեյբի բումի առաջացմանը: Խոսքը և՛ մանկապարտեզներում լրացուցիչ տեղերի մասին է, և՛ սուբսիդիաների նրանց համար, ովքեր մեծ «ընտանեկան» մեքենա են գնում: Դրանից բացի, երիտասարդ ընտանիքները կարող են 10 մլն ֆորինտի կամ 36 հազար դոլարի չափով պարտք վերցնել առանց տոկոսների: Այն կարելի է չմարել, եթե ընտանիքում երրորդ երեխան հայտնվի:

Իշխանությունները դիմում են այս քայլերին, քանի որ Հունգարիայի բնակչությունն ամեն տարի նվազում է 32 հազարով, իսկ կանանց ունեցած երեխաների թիվը ԵՄ միջինից ցածր է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: