Հայերեն   English   Русский  

Գիտնականները գործազուրկ չեն դառնա. կառավարությունը հետողորմյա արեց


  
դիտումներ: 918

Փաշինյանը հայտարարեց, որ որոշում ընդունելուց առաջ նախ պետք է մանրամասն ուսումնասիրվեն դրա հնարավոր հետևանքները։

Բուհերի լաբորատորիաներն ու գիտահետազոտական կենտրոնները կշարունակեն ստանալ պետական ֆինանսավորում։ Կառավարությունն այս որոշումը կայացրեց այսօր՝ վերանայելով ֆինանսավորումը դադարեցնելու մասին նախկին որոշումը։

Ներկայացնելով նոր որոշման նախագիծը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշվել է պետական ֆինանսավորումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2019թ-ի ավարտը։

«Մտահոգության առիթ էր տվել այն, որ գիտնականները կմնան առանց աշխատանքի։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչն է պատճառը. մենք դեկտեմբերին որոշում էինք կայացրել առանց խնդիրն ուսումնասիրելու ու հիմա հետողորմյա՞ ենք անում», - որոշման նախագծի ներկայացումից հետո հարցրեց վարչապետը։

Նախարարը խոստովանեց՝ որոշումն ընդունվել էր առանց այդ խնդիրը հաշվի առնելու։ Այդուհանդերձ, կառավարությունը մնում է այն տեսակետին, որ գիտությունը չի կարող ֆինանսավորել առանց արդյունք տալու։

«Մենք պետք է ոչ թե գնանք դրսից փորձագետ բերենք, այլ պետք է մեր ուսումնասիրությունները պատվիրակենք մեր գիտական ոլորտին։ Մենք պետք է մեր գիտական ներուժն օգտագործենք, և իրենք էլ պետք է իրենց ինտեգրված լինեն բարեփոխումների գործընթացին»,- ասաց Փաշինյանը։

Այդուհանդերձ, որոշումն ընդունվեց միայն 2019թ-ի համար։

2020 թ-ից սկսած` պետական ֆինանսավորումը կդադարեցվի։

Գիտական կազմակերպությունները գումար կստանան միայն հայտարարված ծրագրային մրցույթներում հաղթելուց հետո։

Փաշինյանը հայտարարեց, որ որոշում ընդունելուց առաջ նախ պետք է մանրամասն ուսումնասիրվեն դրա հնարավոր հետևանքները։

Հիշեցնենք` կառավարության նախորդ որոշումից հետո միայն Երևանի պետական համալսարանի 450 աշխատակից ստացել էին աշխատանքից ազատվելու ծանուցումները։







Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: