Հայերեն   English   Русский  

ՀՀ կառավարության ծրագիրը տեքստային փոփոխությունների ենթարկվելուց հետո կներկայացվի ԱԺ-ում


  
դիտումներ: 377

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

Հարցը քննարկվեց կառավարության այսօրվա նիստում:

Սահմանադրության վերոգրյալ հոդվածի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագրում հիմանականում արտացոլված են Կառավարության նպատակները և խնդիրները. «Առաջիկա հինգ տարիներին՝ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»:

ԱԺ-ի հավանությանն արժանանալու դեպքում Կառավարությունը կնախաձեռնի դրանից բխող միջոցառումների ծրագրի հաստատման և իրագործման գործընթացը:Կառավարության բոլոր անդամները հավասարապես մասնակցել են ծրագրի նախապատրաստման աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հավանաբար կունենան անհրաժեշտություն տեքստը՝ «զուտ տեքստային, բայց ոչ բովանդակային առումով » ոճական, բառապաշարային առումով սինխրոնացնելու և օգտագործեն մինչև փետրավրի 8-ն ունեցած ժամանակ խմբագրական աշխատանքներ կատարելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը.

2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի

Քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր).

3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն).

4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր).

5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն).

6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա).

7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում).

8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Ըստ ծրագրի՝ արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղա

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: