Հայերեն   English   Русский  

Ժիզել Բունդհենը` Լեոնարդո Դի Կապրիոյից բաժանվելու պատճառի մասին


  
դիտումներ: 879

Երկու սիրահարների փոխհարաբերությունները հաճախ փոխվում են, և աստղային զույգերը բացառություն չեն կազմում: Մինչև ապագա ամուսնու` Թոմ Բրեդիի հետ հանդիպումը բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը սիրավեպ է ունեցել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ: Գրում է Spletnik.ru-ն:

Մոդելը գրեթե հինգ տարի հանդիպել է հոլիվուդյան սրտակերի հետ, սակայն այս աստղային զույգի սիրո պատմությունը 2005 թ. բաժանումով ավարտվեց: Իսկ օրեր առաջ Porter ամսագրին տված հարցազրույցում բրազիլացի գեղեցկուհին վերջապես պատմել է, թե ինչու է դա տեղի ունեցել:

Ջիզելի խոսքերով` բաժանման որոշումը բավական դժվար է կայացվել:

«Դադարելով ինքս ինձ ծխախոտով, ալկոհոլով և շատ աշխատանքներով շեղել` սկսեցի ավելի շատ գիտակցել այն ամենը, ինչը նախկինում նախընտրել էի անտեսել: Իսկ արդյո՞ք այդ ինքնավերլուծության ընթացքում միայնակ եմ եղել, թե ոչ: Արդյունքում, ցավոք, պատասխանը դրական էր», - անկեղծացել է մոդելը:

Անցյալ աշուն հրատարակած «Դասեր. իմ ուղին դեպի իմաստալից կյանք» գրքում ևս Ժիզելն անդրադարձել է Դի Կապրիոյից բաժանմանը:

«Ես ծխում էի, խմում մի շիշ գինի, երեք մոխա ֆրապուչինո ամեն օր: Իսկ մի օր հրաժարվեցի այդ ամենից: Մտածեցի, որ եթե ինչ-որ բան ինձ ցավ է պատճառում, ապա պետք է հեռանա իմ կյանքից: Յուրաքանչյուր մարդ, ով հանդիպում է մեր կյանքի ընթացքում, մեր ուսուցիչն է: Մենք հանդիպում ենք նրանց, որպեսզի ինքներս մեր մասին ինչ-որ բան հասկանանք: Կարծում եմ, որ Լեոնարդո Դի Կապրիոն հենց այդ մարդն էր», - գրել է Ժիզելը:

Մոդելն արդեն 10 տարի է ամուսնացած է Թոմ Բրեդիի հետ և երկու երեխա ունի` 9 տարեկան Բենիամինը և 6-ամյա Վիվիանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: