Հայերեն   English   Русский  

​Եվրամիությունը հավանություն է տվել երեխայի ծնվելուց հետո հայրերին պարտադիր արձակուրդ տալու գաղափարին


  
դիտումներ: 370

Եվրախորհրդարանը և Եվրամիության խորհուրդը նախապես հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությանը, որով ԵՄ անդամ երկրներում նորածնին խնամելու պարտադիր արձակուրդ է սահմանվելու հայրերի համար առնվազն 10 աշխատանքային օրով:

Այդ մասին «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել են Եվրախորհրդարանի մամլո ծառայությունում:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Եվրամիության նոր օրենքի նախագիծը կոչված է խրախուսելու տղամարդկանց, որպեսզի նորածին երեխաների խնամքի հետ կապված պարտականությունների հավասար բաժին ստանձնեն: Երեխայի ծնվելու առիթով հորը տրվող արձակուրդն օրինականացված է ԵՄ անդամ երկրների մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի և Սլովակիայի, սակայն դրա տևողությունը և փոխհատուցման չափը տարբեր է:

Համաձայն Եվրախորհրդարանի առաջարկության՝ նորածինների հայրերը նրանց խնամելու համար տրված արձակուրդի ժամանակ պետք է նպաստ ստանան՝ հավասար կամ գերազանցող ժամանակավոր անաշխատունակության համար տրվող նպասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: