Հայերեն   English   Русский  

Շրջանառության մեջ դրվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված նամականիշ


  
դիտումներ: 412

Գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի նրան նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց

և շրջանառության մեջ դրվեց մեծանուն գրողի նամականիշը: Մարման հանդիսավոր արարողությունն անցկացվեց հունվարի 22-ին Հայաստանի գրողների միությունում:

«Կապուտիկյանը, խորապես ճանաչելով իր և իր ժողովրդի անցյալը, կենսագրությունը, իր ստեղծագործություններում արտահայտեց հայի ճակատագիրը, հայ մարդու կեցությունը, ընթացիկ կյանքի խնդիրները, հասարակական, քաղաքական հնչեղություն ունեցող հարցերը »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` Կապուտիկյանը հայ կնոջ, հայ մոր, մայրիշխանությունից եկած արթուն բնազդով մարդ էր, որը ցանկանում էր պահպանել երկիրը, հայ քաղաքացուն, սատարել սփյուռքահայերին: «Նրա «Խոսք իմ որդուն» ստեղծագործությունը դարձավ Սփյուռքի լեզվապահպանման հիմքը»,-շեշտեց Միլիտոնյանը:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը`30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա պատկերված է Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:

Թողարկման օրը` 22 հունվարի 2019թ.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: