Հայերեն   English   Русский  

Բեռլինի երկու օդանավակայաններում չվերթները չեղարկվել են աշխատողների գործադուլի պատճառով


  
դիտումներ: 337

Ավելի քան10 չվերթ է չեղարկվել Բեռլինի Թեգել և Շենեֆելդ օդանավակայաններում անվտանգության ծառայության աշխատողների գործադուլի հետևանքով: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-տուրիզմը՝ հղում անելով FBB ընկերությանը:

Ըստ օպերատորի տվյալների՝ ընդհատումները օդային երթևեկությունում տեղի են ունեցել տեղի ժամանակով ժամը 5:00-ից մինչև 8:45-ը, ընդհանուր հաշվով գործադուլի հետևանքով կարող է չեղարկվել կամ հետաձգվել մոտ 80 չվերթ:

«Մենք խնդրում ենք բոլոր ուղևորներին չվերթների կարգավիճակի մասին տեղեկությունները ստանալ ավիաընկերություններից»,- ասվում է FBB-ի հաղորդագրության մեջ:

Թեգելը և Շենեֆելդը Բեռլինի ամենամեծ օդանավակայաններն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: