Հայերեն   English   Русский  

​Թրամփի հարաբերություններն այնպիսի «գլխակերների» հետ, ինչպիսին Պուտինն է, սարսափելի են. Նենսի Փելոսի


  
դիտումներ: 501

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորանշանակ խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները վտանգավոր է անվանել:

«Ես կարծում եմ, որ նախագահի հարաբերությունները գանգստերների հետ անհանգստացնող է ամբողջ աշխարհում, - ասել է Փելոսին MSNBC հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է կարծում Թրամփի և Պուտինի հարաբերությունների մասին:- Վլադիմիր Պուտինի՞: Ճի՞շտ: Իրականո՞ւմ: Կարծում եմ՝ դա վտանգավոր է»:

Փելոսին ընտրվել է 2019-2020 թթ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ: 2003-ից նա Ներկայացուցիչների պալատում գլխավորում է դեմոկրատներին: 2007-2011 թթ․ եղել է պալատի առաջին կին խոսնակը: 2010 թ. միջանկյալ ընտրությունների ժամանակ դեմոկրատների պատրությունից հետո Փելոսին կրկին դարձել է խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: