Հայերեն   English   Русский  

Գուգլը և ֆեյսբուքը կտուգանվեն ԱՄՆ-ում քաղաքական գովազդի մասին օրենքը խախտելու համար


  
դիտումներ: 466

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան հսկաներ Գուգլ որոնման համակարգը և ֆեյսբուք սոցիալական ցանցը ընդհանուր առմամբ 455 հազար դոլար կվճարեն ԱՄՆ-ում քաղաքական գովազդի գործով պահանջները կարգավորելու համար: Այդ մասին նշվել է Վաշինգթոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնի հայտարարության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ Գուգլ ընկերությունը 217 հազար դոլար կվճարի, իսկ Ֆեյսբուքը` 238 հազար դոլար: Ընկերությունները մեղադրվում են քաղաքական գովազդների թափանցիկության վերաբերյալ նահանգի օրենքներին չհետևելու մեջ: Դատախազները համարում են, որ ընկերությունները չեն կատարել գովազդների պատվիրատուների մասին տեղեկատվության հավաքման, պահելու և հրատարակելու պահանջները:

Դատախազությունում նաև նշել են, որ այդ ընթացքում քաղաքական պաշտոնների և քաղաքական հանձնաժողովների թեկնածուները 5.1 միլիոն դոլար են վճարել ֆեյսբուք և 1.5 միլիոն դոլար գուգլ ընկերություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: