Հայերեն   English   Русский  

Երևանում զենքի սպառնալիքով առեւանգել են ոստիկանության գնդապետի եղբորորոդուն (լուսանկար)


  
դիտումներ: 566

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ դեկտեմբերի 15-ին, բերման ենթարկել 4 քաղաքացու, որոնք կասկածվում են Արաբկիրի բնակիչ 23-ամյա Հովհաննես Խմելյանին դեկտեմբերի 12-ին առևանգելու համար: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ա

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին ժամը 23:30-ին Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են՝ բռնություն գործադրելով, այնուհետև տեղափոխել Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող առանձնատներից մեկը և մի քանի ժամ պահել այնտեղ եւ ծեծել Հ. Խմելյանին: Ծեծի ժամանակ նրանք ատրճանակով ու դանակով սպանության սպառնալիքներ են տվել Հ. Խմելյանի հասցեին:

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ առևանգողներն են եղել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչներ, 39-ամյա Սարգիս Մկրտչյանը, 35-ամյա Գոռ Հովհաննիսյանը, 38-ամյա Կարեն Ջումայանը և Հասրաթյան փողոցի բնակիչ 28-ամյա Արմեն Մկրտչյանը:

Անձի առևանգման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առևանգված Հ. Խմելյանը ոստիկանության Արմավիրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, որ մեկ այլ քրեական գործի շրջանակում անցնում է որպես վկա և այդ գործը կապված է Արաբկիրի վարչական շրջանի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, 2 անձի հրազենային վնասվածքներ պատճառելու հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: