Հայերեն   English   Русский  

Խորհրդարանում չհայտնվելու դեպքում անգամ ՔՈ-ն դեռ շատ գործեր ունի անելու. Սուրեն Սահակյան


  
դիտումներ: 498

«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը բոլոր հայերի համար ցանկանում է ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրություն կատարեց թիվ 6/17 ընտրատեղամասում, որտեղ եկել էր դստեր և կնոջ հետ:

«Ես իմ Սաթենի (դուստրն է՝ խմբ.), իմ և բոլորի համար ցանկանում եմ ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան ու ցանկանում եմ հավատալ, որ կհաղթի հեղափոխությունը: Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի»,- նշեց Սահակյանը:

Խորհրդարանում չհայտնվելու դեպքում անգամ՝ պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ իրենք դեռ շատ գործեր ունեն անելու: «Մեր կուսակցությունը 26 օրական է, և դա շատ քիչ է մեզ համար: Մենք կշարունակենք ընդարձակվել և կայանալ: Մեր ծրագիրն ավարտին կհասցնենք, կբերենք ավելի չափելի ցուցանիշների»,- շեշտեց Սուրեն Սահակյանը և հավելեց, որ իրենց կուսակցության դիտորդները, ովքեր հետևում են արտահերթ ընտրությունների ընթացքին տարբեր ընտրատեղամասերից՝ դեռևս խախտումներ չեն արձանագրել:

Լուսանկարը՝ Սահակյանի ֆեյսբուքյան էջից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: