Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի դին գտել են Ողջի գետում


  
դիտումներ: 774

Սյունիքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ողջի գետը ավտոմեքենա է ընկել:

Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի: Ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Սյունիքի մարզի Բարեկավան գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանն էր, որին 3 օր է՝ որպես անհայտ կորած, հարազատները փնտրում էին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան գետում է հայտնվել վթարի հետևանքով: Վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել գետում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական տվյալները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: