Հայերեն   English   Русский  

​Հունգարիան ռուսաստանցիներին հանձնեց Մոսկվային՝ հիասթափեցնելով ԱՄՆ-ին


  
դիտումներ: 266

Հունգարիան մերժել է ԱՄՆ-ի դիմումը երկու ռուսաստանցու արտահանձնելու վերաբերյալ, որոնց Վաշինգտոնը կասկածում է զենքի անօրինական վաճառքի մեջ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենի նոյեմբերի 27-ի հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, ԱՄՆ-ն պահանջել է հանձնել Վլադիմիր Լյուբիշին ավագին և Վլադիմիր Լյուբիշին կրտսերին՝ համաձայն արտահանձնման մասին պայմանագրի, քանի որ այդ գործով երկիրը ծանրակշիռ ապացույցներ ունի: Սակայն նշված տղամարդկանց ուղարկել են Ռուսաստան: Ընդ որում, ամերիկյան կողմը վստահ չէ, որ հայրենիքում նրանց կդատեն:

«ԱՄՆ-ն հիասթափված է Հունգարիայի կառավարության՝ Լյուբիշիններին Ռուսաստանին հանձնելու որոշումից»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը: Նրա խոսքով՝ Հունգարիան ԱՄՆ-ի գործընկերն ու բարեկամն է, սակայն տեղի ունեցածը հարցականի տակ է դնում նրա հավատարմությունը իրավապահ մարմինների հետ համագործակցությանը: Նաուերթը հավելել է, որ տվյալ որոշումը ԱՄՆ-ն, Հունգարիան և համայն աշխարհը նվազ անվտանգ վայր է դարձնում:

Թե երբ է դա իրականում տեղի ունեցել, չի նշվում, ուրիշ մանրամասներ նույնպես չեն տրվում:

Նույն նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Գերմանիան դատավարական սխալի պատճառով վտարել են Ռուսաստանի քաղաքացու: Առաջիկա շաբաթներին նա պետք է վերադառնա Գերմանիայի դաշնային Հեսսեն երկրամասը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: