Հայերեն   English   Русский  

Ցուկերբերգն իր աշխատակիցներին արգելել է Apple-ի ղեկավարի հետ վեճից հետո iPhone օգտագործել


  
դիտումներ: 238

Mashable պորտալի փոխանցմամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Apple ընկերության ղեկավարության հետ վեճից հետո իր աշխատակիցներին ստիպել է միայն Android-ի հիման վրա սմարթֆոններ օգտագործել: Գրում է Gazeta.ru-ն:

Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը բազմիցս քննադատել է ֆեյսբուք սոցիալական ցանցը: Հոկտեմբերին նա, ելույթ ունենալով միջազգային կոնֆերանսում, մեղադրեց սոցիալական ցանցին մեղադրեց հանուն շահույթի իր օգտատերերին լրտեսելու մեջ: «Գաղտնիությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է», - հայտարարել էր Քուքը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ընկերության ղեկավարի ելույթը բարկացրել է Ցուկերբերգին, որը ենթադրաբար որպես պատասխան քայլ արգելել է իր աշխատակիցներին Apple ապրանքանիշի արտադրանքներից որոնց թվում նաև iPhone-ից օգտվել:

Ավելի վաղ դեմոկրատ կոնգրեսականը սոցիալական ցանցի ղեկավարությանը կոչ էր արել կարգավորել ֆեյսբուքը «ռուսական քարոզչության» պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: