Հայերեն   English   Русский  

Հայտնի են Լեհաստանի տեղական ընտրությունների արդյունքները


Իշխող՝ Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» կուսակցությունը 16 վոյեվոդություններից 9-ում ստացել է քվեների մեծ մասը


  
դիտումներ: 318

Լեհաստանում իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը (ՕևԱ) հաղթանակ է տարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտնել է հանրապետության Պետական ընտրական հանձնաժողովը (ՊԸՀ)՝ ներկայացնելով ձայների վերջնական արդյունքները:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՕևԱ-ն ստացել է 254 մանդատ վոյեվոդությունների խորհրդարաններում և մեծամասնությունը 16 վոյեվոդություններից 9-ում: Վեց տարածաշրջաններում կուսակցությանը հաջողվել է հասնել ինքնուրույն մեծամասնության և առանց ընդդիմությանը և կոալիցիաներին հաշվի առնելու՝ որոշումներ ընդունելու հնարավորության:

Այսուհանդերձ Կաչինսկու կուսակցությունը պարտվել է խոշոր քաղաքների մեծ մասում, ներառյալ՝ Վարշավան, որտեղ առաջին փուլում հաղթել է ընդդիմության «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածուն:

Մասնակցությունը տեղական ընտրությունների համար ռեկորդային է եղել՝ 54.96 %:

Լեհաստանի քաղաքացիները անցած կիրակի ընտրեցին քաղաքային, գյուղական և վոյեվոդությունների խորհուրդների 47 հազար պատգամավոր, ինչպես նաև 2,5 հազար շրջանային վարչակազմերի ղեկավար, բուրգոմիստր և քաղաքապետ: Այն ընտրատարածքներում և քաղաքներում, որտեղ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել 50%-ից ավելի ձայներ ստանալ, մասնավորապես՝ Կրակովում, Շչեցինեում և Գդանսկում, երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 4-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: