Հայերեն   English   Русский  

Կապանում ընտրությունների արդյունքների վրա անառողջ ազդեցություն են ունեցել քաղաքական ու տնտեսական էլիտան. Փաշինյան


  
դիտումներ: 215

կապանում տեղի ունեցած ընտրությունները և դրանց արդյունքներն օրինական են:

Այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որի թեկնածությունը առաջադրվել էվարչապետի պաշտոնում:

Նա հատուկ անդրադարձավ Կապանի քաղաքապետի ընտրություններին, որի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանը չէր հաղթել:

Փաշինյանը հայտարարեց, որ քվեարկության արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը:

Նրա խոսքով՝ իրենք արդյունքներն իրենք ընդունել են, քանի որ իրենց նպատակն է ժողովրդի իշխանության հաստատումը։

«Բայց իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ Կապանում ընտրությունների արդյունքների վրա անառողջ ազդեցություն են ունեցել քաղաքական ու տնտեսական էլիտան, որի պատճառն միայն այն է, որ հեղափոխությունն իրոք, դեռևս ոչ բոլորին է հասել և ոչ բոլորն են դեռ զգացել և ըմբռնել իրենց ազատությունը: Ողջ Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքում պետք է լինեն ոչ թե դեկլարացիա, այլ կիրառական գործիք, որից կարող են օգտվել պետության յուրաքանչյուր քաղաքացի և մեր քաղաքական խնդիրն է այդ ազատությունը բոլրի համար դարձնել հասանելի»,- հավելեց Փաշինյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: