Հայերեն   English   Русский  

Այսօր Հայ մամուլի օրն է


  
դիտումներ: 843

ՀՀ կառավարության 2004 թ.-ի ապրիլի 22-ի որոշմամբ` հոկտեմբերի 16-ը սահմանվել է որպես Մամուլի աշխատակիցների օր, իսկ հետագայում վերանվանվել Հայ մամուլի օր։

Օրվա ընտրությունը պատահական չէ. 1794 թ.-ի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարար»-ը, որը հիմնադրել է Հարություն Շմավոնյանը: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։

Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: