Հայերեն   English   Русский  

Հունգարիայի արտգործնախարարը պարգևատրել է Էլմար Մամեդյարովին


  
դիտումներ: 562

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի հարցերով նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալություը, այս մասին նշված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ տնտեսական և առևտրային հարաբերությունները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային ծրագրերի շուրջ:

Հանդիպման ընթացքում Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Հրամանատարային խաչ» արժեքների շքանշանով: Այն հանձնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն: Հունգարիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Մամեդյարովին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար և վստահություն է հայտնել, որ այդ կապերը, հատկապես տնտեսական և էներգետիկ ոլորտներում, աստիճանաբար կզարգանան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: